Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների վիճակը ծանր է
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Ձյան հաստ շերտի տակից դուրս բերվածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում: Գյուղում 3 ձնահյուս է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Ճշտված տվյալների համաձայն՝ ձնահյուսի տակ է մնացել 10 մարդ: Ութին արդեն գտել են, նրանցից մեկը՝ մահացած: Մյուսների վիճակը ծանր է:
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
4
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
5
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank



