Հեռուստասերիալների հայտնի դերասանը Lexus-ը վարել է ոչ սթափ վիճակում
ОБЩЕСТВОԵրեւանում, նոյեմբերի 11-ի կեսգիշերին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանի Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի մեքենան եւ պարզել, որ նա ոչ սթափ վիճակում է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Նիկոլայ Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախկինում եւս նրա մեքենան հանգրվանել է ՃՈ պահպանվող հատուկ տարածքում, երբ մեքենան վարել էր` չունենալով վարորդական իրավունք, իսկ Ծաղկաձորում էլ վթարի էր ենթարկվել:
Նշենք, որ Նիկոլայ Եղիազարյանը հանրությանն առավել հայտնի է որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելո եւ «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



