Հովք գյուղի դիմացի անտառում եղնիկի ապօրինի որսի դեպք է գրանցվել
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս «Գոշավան» կայարանի հարակից տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին:
Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ:
Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր հայտարարության՝ եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտից հայտնաբերված ապօրինի պահվող հրացանով:
Հայտնաբերված որսը փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ԲՆ և ընդերքի տեսչական մարմին, իսկ հրացանը դատաձգաբանական փորձաքննության:
Նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



