Լոնդոնում սպանության փորձի կասկածանքով երեկույթի 39 մասնակցի են կալանավորել
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնում երեկույթի 39 մասնակցի կալանավորել են մի տղամարդու նկատմամբ սպանության փորձի կասկածանքով, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է BBC-ն։
Տղամարդուն դանակի վնասվածքներով հայտնաբերել են Լոնդոնի արեւմուտքում՝ Համմերսմիթ շրջանի փողոցներից մեկում։ Դա տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը ժամը մոտավորապես 1-ին։
Լոնդոնի ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս մարդուն տղամարդկանց եւ կանանց խումբ է հետեւել, մինչեւ որ նրանց միջեւ ծածկռտուք է եղել խանութում։
Հետապնդողների խումբը պարզվել է մի երեկույթի այցելուներ են եղել։ Ոստիկանությունը փորձել է նրանց հարցաքննել, սակայն նրանք հրաժարվել են, որից հետո 39 հոգու կալանավորել են։
Նրանք բոլորը շարունակում են մնալ ոստիկանությունում, քննությունը շարունակվում է։
1
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
4
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу
5
Юнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете



