2019-ի առաջին ժամերին վարչական պատասխանատվության է ենթարկվել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդ. ոստիկանություն
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության հասարակայնությսն հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2019–ի առաջին ժամերին ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի։
Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։
Այս գիշեր՝ 2019 թ․ առաջին ժամերին, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 13 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Մեկ անգամ եւս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



