Ռոնալդու. Աշխարհն ինձ համար կանգ չի առնում, երբ անհատական մրցանակ չեմ ստանում
СПОРТԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ թիմային հաղթանակներն իր համար ավելի կարևոր են, քան անհատական նվաճումները:
«Ես տարված չեմ անհատական նվաճումներով: Կարևորը միշտ թիմին օգնելն է, իսկ մնացածը հետո գալիս է բնական կերպով:
Չեմ թաքցնում, որ երջանիկ եմ, երբ նվաճում եմ անհատական պարգևներ:
Սակայն աշխարհն ինձ համար կանգ չի առնում, երբ անհատական մրցանակ չեմ ստանում»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Sport.es-ը:
Պորտուգալացին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Նա նվաճել է անհատական մրցանակը 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին: Պորտուգալիայի ընտրանու հետ նա 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



