Երեւանում «Դերժավա» ՍՊԸ-ի 29-ամյա մենեջերը վրաերթի է ենթարկել երեխաների. նրանք քույր ու եղբայր են
ОБЩЕСТВОԵրեւանում, հունվարի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին եւ 13-ամյա Կարինե Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները քույր եւ եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



