Ոստիկանները պարզել են Արարատում կրակոցներ արձակած անձի ինքնությունը
ОБЩЕСТВОՀունվարի 5-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23.30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի շենքերից մեկի հարակից տարածքում, մի քաղաքացի «Տոյոտա Պրադո» մեքենայի միջից որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մի հոգի ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ. տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։
Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



