Կարագանդայի դեպքերի ադրբեջանցի կասկածյալների անունները փոխվել են հայերի անուններով. БАСЕ
ФОТОՂազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության աղմկահարույց դեպքին անդրադարձել է Ղազախական БАСЕ հեռուստաալիքը՝ հայտնելով ուշագրավ մանրամասներ ու սենսացիոն բացահայտում անելով:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու դանակահարելով երիտասարդին սպանելուց հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։ Դրա մասին է վկայում նաև համապատասխան ֆոտոփաստը։
Աղմկոտ դանակահարության գործով 3 տղամարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւս մեկ երիտասարդ՝ կասկածյալ Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է, նրան եւս սպասվում է կալանավորում:
Մանրամասները՝ ղազախական հեռուստաալիքի տեսանյութում:
Հիշեցնենք, որ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց մի խումբ Ամանորի գիշերը ծեծկռտուք էր սարքել Կարագանդայի ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ էր գրանցվել:
Ավելի ուշ այս ամենին տրվեց ազգամիջյանհողի վրա ստեղծված վեճի բնույթ:
Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը այս ամենից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանությանն ազգամիջյան թշնամանքի երանգ տալ պետք չէ։