Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել
ОБЩЕСТВО2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման և տեղադրման գործընթացն իրականացվել է փուլերով: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները: Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, և բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից: Նախորդ տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնող հայտարարություն էր տարածել: Ըստ հայտարարության՝ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



