Ընդհատակում Փաշինյանը թաքնվել է Ալեն Սիմոնյանի կնոջ մայրական տանը
ОБЩЕСТВОԸնդհատակում գտնվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը:

«Ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, նա ինձ ասաց, որ պետք է հասկանանք, թե ոնց ենք անում, որ ես հայտնվեմ դատախազության շենքում։ Պետք էր դա անել այնպես, որ ընթացքում ինքը չբռնվեր։ Դրա համար մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ ինքն ասում է․

«Քիչ անց ես կլքեմ այս տարածքը, որը կոչում եմ ընդհատակ», տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա թաքստոցին, իսկ երբ բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց»,-պատմել է նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



