Թուրքիայում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հայտարարել երկրում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, համաձայն խորհրդի տվյալների՝ երկրի ներսում և դրսում ընտրություններին մասնակցել է 56 միլիոն 949 հազար 009 մարդ, այսինքն ընտրելու իրավունք ունեցողների 85,23 տոկոսը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ընտրությունների արդյունքներով ստացել է 317 պատգամավորական մանդատ, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)՝ 134, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 59 և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 40 պատգամավոր:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) 26-րդ գումարման նստաշրջանի նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Նույն օրը՝ նոյեմբերի 17-ին կավարտվի ժամանակավոր կառավարության գործունեության ժամկետը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել նոր կառավարություն, որը գործի կանցնի արդեն նոյեմբերի 18-ից:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորները նոյեմբերի 22-ին կընտրեն ԹԱՄԺ նախագահին: Քանի որ իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով ստացել է 317 պատգամավորական մանդատ, իսկ մեջլիսինախագահի ընտրության 1-ին և 2-րդ փուլերում անհրաժեշտ է ստանալ պատգամավորներից 367-ի ձայնը, ԱԶԿ-ն կկարողանա իրթեկնածուին անցկացնել երրորդ փուլով, որտեղ < i>պահանջվում է 276 պատգամավորի ձայն:



