Հայկ Մարությանն առաջարկել է մշակել հատուկ նորմեր՝ շտապօգնության կանչերը տարբերակելու համար
ВИДЕОՏոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 8-ին, աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու եւ ավելի նպատակային արձագանքելու համար: «Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից եթե մոտենանք որեւէ խնդիր չի կարող լինել: Որովհետեւ այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



