Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի գրավման գործով ներգրավվեց որպես պաշտպան
ОБЩЕСТВО«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր՝ հունվարի 9-ին որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նշենք, որ նախորդ՝ դեկտեմբերի 26- ի դատական նիստից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պավլիկ Մանուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում և իր նպատակն այս գործով արդարացման հասնելն է։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



