Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Հայաստանից բերված նոր խաչքարեր են տեղադրվել (լուսանկար)
ФОТОՊոլսո Հայոց պատրիարքարանի բակում 2 նոր խաչքար է տեղադրվել, որոնք բերվել են Հայաստանից, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:
Նշվում է, որ խաչքարերը նախօրեին օծել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Օծման արարողությանը ներկա են գտնվել նաև այլ հոգևորականներ:
Հայաստանում պատրաստված խաչքարերի հեղինակի անունը չի նշվում: Հայտնի է, սակայն, որ այն պատվիրել ու պատրիարքարանին է նվիրաբերել ծնունդով Թուրքիայից սասունցի հայ բարերարը: Դրանք տեղադրվել են պատրիարքարանի գլխավոր մուտքի երկու կողմում:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



