Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է», «Հայաստանում՝ լուրջ առաջընթաց է». Amnesty International

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որեւէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս»,-նշել է նա:

Վաշինգտոնի ազգային մամուլի ակումբում կայացած քննարկումը նվիրված էր Ադրբեջանում ձերբակալված լրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովին, ով այս շաբաթ հացադուլ է հայտարարել: Հուսեյնովին ձերբակալել էին երկու տարի առաջ, 2017-ի հունվարին, այն բանից հետո, երբ երիտասարդ լրագրողը համացանցում տեղադրել էր Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պետպաշտոնյաների շքեղ տների լուսանկարներ: Լրագրողի եղբայր, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը միջոցառման ընթացքում կոչ արեց միջազգային կառույցներին ավելի ակտիվ աջակցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության զարգացմանը: Իր խոսքով, երկրի իշխանությունները չեն հարգում ոչ միայն միջազգային այլեւ սեփական օրենքները եւ դատաիրավական համակարգը ծառայեցնում են սեփական շահերին.

«Նրանք օգտագործում են այդ կառույցը ոչ թե արդարադատություն իրականացնելու այլ սեփական թշնամիներին պատժելու նպատակով»:

Էմին Հուսեյնովի խոսքով, թվացյալ հզորության պայմաններում Ադրբեջանի իշխանություններն այնուամենայնիվ զգայուն են միջազգային պատժամիջոցների նկատմամբ: Նույն կարծիքն արտահայտեց նաեւ Amnesty International-ի ներկայացուցիչը, ում խոսքով Արեւմուտքը կարող է նաեւ աջակցել ադրբեջանցի քաղաքացիական առաջնորդներին, ովքեր այսօր երկրի ներսում մեկուսացվում են իշխանությունների հասցեին ցանկացած քննադատություն արտահայտելուց հետո.

«Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա զգալի ազդեցություն ունի, հատկապես հաշվի առնելով սերտ հարաբերությունները մեր կառավարության եւ այդ երկրի կառավարության միջեւ»:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում, Դանիել Բալսոնը խոսեց նաեւ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության խաղաղ փոխանցումը տպավորիչ էր:

«Մենք այս դիտարկում ենք որպես երկրի քաղաքացիական հասարակության լուրջ առաջընթաց», նշում է Բալսոնը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, մնում են դեռեւս մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են իրավապաշտպաններին: Դրանց թվում է քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը, երբ մարդկանց մինչ դատն ազատազրկելու ավանդույթը մնում է: Մեկ այլ խնդիր, որը միավորում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների անբավարար ապահովումն է.

«Սեռական փոքրամասնությունների իրավունքները մեծ խնդիր են ամբողջ տարածաշրջանի համար: Նրանց հաճախ զրպարտում եւ մեկուսացնում են՝ զրկելով սեփական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից»:

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»