Մանվել Գրիգորյանը Արցախ չի մեկնել. Փաստաբանը նրա հետ խոսել է այսօր առավոտյան
ОБЩЕСТВОՄանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի՝ Արցախ մեկնելու մասին մամուլի տեղեկություններին:
«Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին եւ հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,-գրել է նա:
Նշենք, որ ինչպես երեկ, այսօր էլ Էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



