Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների զավակների հետ
ОБЩЕСТВОՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ` Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզի` հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ:
Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



