Ողբերգական վթար. Երևան-Ալավերդի ГАЗель-ը գլորվել է ձորը, 33–ամյա վարորդը տեղում մահացել է | Լուսանկարներ
ОБЩЕСТВОԺամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գիգոլյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ահազանգ է ստացվել Վանաձոր բժշկական կենտրոնից, որ Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում բժիշկների ներկայությամբ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



