Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իմ քայլը» դաշինքին «սոսնձող» միակ գործոնը վարչապետի բարձր լեգիտիմությունն է. ի՞նչ կլինի, երբ նրա վարկանիշն ընկնի

ИНТЕРВЬЮ

Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունն ու նոր խորհրդարանի առաջին նիստն արդեն իրողություն են: Այս երկու իրադարձություններից հետո նոր ԱԺ–ի շուրջ արդեն ուրվագծվում են հեռանկարներն ու մարտահրավերները:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի դիտարկմամբ՝ խորհրդարանն այսօր իր առաջ մեծ մարտահրավեր ունի:

«Կառավարման քրեաօլիգարխիկ համակարգի հետ հեռացվեց նաև այդ կառավարման համակարգին բնորոշ էությունը: Հիմա թիվ մեկ մարտահրավերը Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելն է: Դա պետք է կառուցել համապատասխան օրենքներով և, ինչու չէ, նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգի համար ստեղծվել էր կառավարման որոշակի ձև, որին համապատասխանեցվել էր նաև իրավական դաշտը: Այնպիսի երկիր պետք է կառուցել, որ այլևս նոր թավշյա հեղափոխություն իրականացնելու կարիք չլինի»,–մեզ հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալ յանի խոսքով, առաջինը պետք է հրաժարվել սուպերվարչապետի ինստիտուտից. «Վարչապետին առընթեր ոստիկանությունն ու ՊԵԿ–ը պետք է դարձնել նախարարություններ: Այս երկու կառույցներն այժմ հաշվետու են ընտրություններին մասնակցածների 70 տոկոսի վստահությունը վայելող ուժի ղեկավարին, բայց ամբողջովին պետք է հաշվետու լինեն հասարակությանը, հասարակության մնացած 30 տոկոսին ևս: Սա կլինի մեսիջ հետևյալ առումով. այս իշխանություններն արդյոք շարժվո՞ւմ են ժողովրդավարության ուղղությամբ, թե՞ ոչ: Եթե սա տեղի չունենա, և Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու մարտահրավերը չլուծվի, դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց հուսախաբությունը շատ մեծ կլինի: Դա կարող է հանգեցնել արտագաղթի կտրուկ աճի, որովհետև հասարակության մի մասի մոտ կամրապնդվի այն տեսակետը, որ այս ամենն ընդամենը աթոռակռիվ էր, և ոչ ավելին»:

Ինչ վերաբերում է պատասխանատվության ամենամեծ չափաբաժինն ունեցող քաղաքական թիմին, քաղտեխնոլոգը նախ ընդգծեց. 

««Իմ քայլ» դաշինքը լիդերային է: Նրան միավորող, «սոսնձող» միակ գործոնը վարչապետի բարձր լեգիտիմությունն է և բարձր հեղինակությունը: Այդ երկու գործոնն է միացնում դաշինքին, որովհետև այն քաղաքական դիրքորոշում չհայտնած ուժ է: Բացառությամբ մեկ–երկուսի, ամբողջությամբ վերցված այդ դաշինքն ինչ–որ քաղաքական հստակ դիրքորոշումներ չի հայտնել երկրի տարբեր հարցերի ու ոլորտների վերաբերյալ: Դաշինքը գաղափարա–քաղաքական միավորող ընդհանրություն չունի, միավորող միակ գործոնները, ինչպես արդեն նշեցի, վարչապետի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշն են: Երբ այդ վարկանիշը սկսի կամաց–կամաց ընկնել, չի բացառվում, որ եթե այդ ընթացքում դաշինքին չհաջողվի քաղաքական ընդհանրություն ձեռք բերել, ապա դաշինքի ներսում առանձին ճյուղեր, խմբավորումներ առաջանան: Դրանցից յուրաքանչյուրը Հայաստանի ապագայի մասին կունենա իր պատկերացումը: Եթե այս ընթացքում նրանք ձեռք չբերեն քաղաքական դիմապատկեր, ապա նշված հանգամանքը հետագայում կարող է բերել պառակտման: Այս պահի դրությամբ քաղաքական դիմապատկեր ձեռք բերելու կարիքը չկա, որովհետև վարչապետի բարձր վարկանիշը նրանց «սոսնձում» է, բայց բարձր վարկանիշը միշտ չի լինելու, միանշանակ իջնելու է: Հաշվի առնելով սա՝ պայմանականորեն վաղվանից նրանք պետք է սկսեն քաղաքական դիմապատկեր ձեռք բերել: Հակառակ դեպքում իրենց մեջ տարբեր խմբավորումներ են ի հայտ գալու: Պարտադիր չէ, որ առաջին փուլում այդ խմբերը բաժանվեն, բայց շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո նրանց մեջ սկսեն ի հայտ գալ ներքին հակասություններ: Իսկ հետագայում չի բացառվում, որ նշվածը հանգեցնի նոր քաղաքական ուժերի ստեղծմանը»:

Արմեն Բադալ յանը կարծում է, որ թիմի ներսում խմբերի առաջացման հանգամանքը միանշանակ կխանգարի իրականացնել սպասվելիք բարեփոխումները:

«Բարեփոխումները քաղաքական գործընթաց են, որոնք որոշակի ուղղվածություն ունեն: Եթե դաշինքը պատկերացում չունի, թե քաղաքական ինչպիսի բարեփոխումներ պետք է տեղի ունենան և դրանք իրենցից ինչ են ներկայացնում, բնականաբար, դա խանգարող հանգամանք կլինի: Իսկ բարեփոխումներ կարող ես իրականացնել, եթե քաղաքական ուժը մեկ ուղղությամբ է շարժվում: Բացի այդ, նախ պետք է ֆիքսել, թե որ բարեփոխումն ես ուզում իրականացնել, և բոլորն այդ ուղղությամբ պետք է գնան:

Իսկ ցանկացած բարեփոխում կարող է մի քանի տարբերակ ունենալ, որոնք կարող են հակասել միմյանց: Բայց չէ՞ որ դաշինքը պետք է միասնական պատկերացում ունենա, թե այս կամ այն բարեփոխման որ տարբերակին է կողմնակից և ըստ այդմ էլ շարժվի: Դրա համար քաղաքական մեկ ընդհանուր դիմապատկեր, ուղղվածություն ու նպատակ է պետք: Տարբեր ուղղություններ կան, ի դեպ, նաև արտաքին քաղաքականության առումով: Ռուսամետություն, արևմտամետություն, բազմավեկտորություն և այլն: Պետք է իմանաս, թե քաղաքական ո՞ր ուղղությամբ ես ուզում առաջնորդվել: Բնականաբար, եթե մեկ քաղաքական պատկեր չունես, միանշանակ է, որ խմբում ընդգրկված յուրաքանչյուրը կարող է իր պատկերացումն ունենալ: Իսկ որ 88 հոգուց բաղկացած խմբակցության մեջ տարբեր մարդիկ տարբեր շահ ունեն, դա միանշանակ է: Եթե ընդհանուր շահ չլինի, սկսելու են իշխել խմբակային շահերը: Սա աքսիոմա է»,–նշեց նա:

Ինչ վերաբերում է «երիտասարդ խորհրդարան» որակումը ստացած ԱԺ–ին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ կարևորն այն չէ, երիտասարդ են, թե՝ ոչ. «Կարևորն այն է, թե ցանկություն ունե՞ն երկրում ժողովրդավարական կարգեր հաստատել, թե՞ չունեն: Իսկ եթե ցանկություն ունեն, ապա պատկերացում ունե՞ն՝ ինչպես, կամ ի վիճակի՞ են: Բազմաթիվ հարցեր կան: Եթե երիտասարդ լինելով՝ այդ ուղղությամբ կարողանան աշխատել, ապա որևէ խնդիր չկա երիտասարդ լինելու մեջ: Կարևորն այն է, թե ինչ պատկերացում ունեն երկրի ապագայի վերաբերյալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%