«Բավարիան» Թոմաս Մյուլերին կառաջարկի 15 միլիոն եվրո աշխատավարձ
СПОРТ«Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերի հետ եւ բացառել նրա տեղափոխությունն այլ ակումբ՝ առաջարկելով աշխատավարձի զգալի բարձրացում, հաղորդում է Bild-ը։ Մյունխենյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ եւ պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2020 թվականը։
Մյուլերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան 8,5 միլիոն եվրո է։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Թոմաս Մյուլերին գնելու ցանկություն ուներ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն գերմանական ակումբը հրաժարվել էր քննարկումից։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



