«Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը մոտ է լեհական ակումբ տեղափոխվելուն
СПОРТ«Գանձասար-Կապանի» եւ Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան մոտ է Վրոցլավի «Շլենսկ» տեղափոխվելուն, հաղորդում է przegladsportowy.pl-ն:
Լեհական ակումբը հետեւել է 24-ամյա ֆուտբոլիստի խաղին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում լեհական «Լեխի» հետ դիմակայությունից հետո (0:2, 2:1):
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտնել էր, որ տեղյակ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու Մուսոնդան, որի հետ կապվում է նաեւ հյուսիսամերիկյան ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը:
2015 թվականից «Գանձասար-Կապանում» հանդես եկող Մուսոնդան Հայաստանի ընթացիկ առաջնության 17 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Զամբիայի հավաքականում Մուսոնդան անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



