Վարչապետն իր երեկվա լայվում թյուրքական բառ է օգտագործել. Վարդան Ոսկանյան
БЛОГ«Դե, քանի որ վարչապետն իր երեկվա լայվում օգտագործեց «գյոռմամիշ» բառը, ու այսսօր առավոտ մի տեղ տեսա, որ այդ բառը կապում են «գյոռի» հետ, ասեմ, որ մեկը մյուսի հետ ստուգաբանորեն ընհանրապես կապ չունեցող ձևեր են։
Այն առաջինը թյուրքական görmäk «տեսնել» բայից ա, բառացիորեն՝ «չտեսած», իսկ երկրորդը մաքուր պարսկերեն ձև՝ դասական պարսկերենում گور [gōr] (ժամանակակաից արտասանությամբ՝ gur) «գերեզման», որը կրկին անցել է թյուրքական լեզուներին ու արդեն դրանցում փոփոխված gör տարբերակից մտել բարբառային հայերեն։
Հա՛, ի դեպ, հայինը «գերեզման» է կամ «հանգիստ», թուրքինը՝ «գյոռ», ինչը մեր «լեզվական դուալիզմի» լավագույն դրսևորումներից է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



