Պետք է ակտիվացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը դեսպանատների և սփյուռքի միջոցով․ Մարուքյան
ПОЛИТИКАՀայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը դանդաղում է, անհրաժեշտ է արագացնել այն եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանատների, սփյուռքի միջոցով: ԱԺ ամբիոնից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իրապես շատ կարևոր հարց է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Կարծում եմ, որ մենք պետք է դրա կարևորությունը բարձրացնենք: Ներկայում Եվրոպայում ընտրություններ են և նրանք զբաղված են այդ օրակարգով, համաձայնագրի վավերացումը մի շարք երկրներից կողմից մղվել է երկրորդական պլան: Կարծում եմ, որ համաձայնագրի իրագործումն ուշանում է: Կարծում եմ , որ կարելի է թե դեսպանատների, թե քաղաքական խմբերի միջոցով, այլ գրասենյակների ու սփյուռքի աջակցությամբ այնպես անել, որ եվրոպական երկրների խորհդարանները վավերացնեն համաձայնագիրը»,-ասաց Մարուքյանը:
Նա շեշտեց, որ իրենց խմբակցությունը որպես ընդդիմություն հետևելու է գործընթացներին, վերահսկողական իր դերն է իրականացնելու: Մարուքյանը նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերակատարումն այս առումով մեծ համարեց: Հանձնաժողովը նաև մոնիտորինգի լծակներ ունի:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: 2018 թ. հունիսի 1-ից այն մասնակի ուժի մեջ է մտել, և այս պահին գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: Այս պահին ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 8 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը և Դանիան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



