Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հավելվածներից ու այլ ծառայություններից անվճար օգտվելը նշանակում է, որ «ապրանքը» դուք եք

ИНТЕРВЬЮ

Պարզվում է, Get Contact բջջային հավելվածն ավելի շատ վտանգներ է պարունակում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել: Ամենաուշագրավն այն է, որ այն թուրքական ծագում ունի, բայց, օրինակ, դրանից օգտվելն Ադրբեջանում խստիվ արգելված է: Այնտեղ մեկ տարի է, ինչ այս հավելվածն արգելափակված է, իսկ Հայաստանում հավելվածից օգտվողների թիվը շատ– շատ է: 

Փորձագիտական շրջանակների համար ի սկբանե պարզ էր, որ նշված հավելվածը մեծ ռիսկեր է պարունակում, բայց վտանգն ավելի մեծացավ, երբ վերջին շրջանում սկսվեց այն սոցիալական կայքերում հայերեն լեզվով գովազդվել: Եվ զարմանալի է, որ հավելվածի մասին տեղեկատվության մեջ նշվում է, որ այն համապատասխանեցված է Եվրամիության «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի դրույթներին: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ համակարգը, որի միջոցով կարելի է հավաքագրել և հրապարակել այլոց կոնտակտային տվյալները՝ առանց տվյալ կամ երրորդ անձանց իմացության, զարմանալիորեն հետ չի պահում այդ հավելվածից օգտվողներին: 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ այն շատ երկրներում վաղուց է արգելված: Ու թեև դժվար է ասել, որ այն լրտեսական հավելված է, որովհետև նման տվյալներ այս պահին չկան, բայց որ պոտենցիալ մեծ վտանգներ է պարունակում, փաստ է: Իսկ ամենամեծ վտանգը հավելվածը ներբեռնած հեռախոսի միջոցով երրորդ անձանց կոնտակտները վերցնելու հնարավորությունն է, որոնց հետագա վերլուծությունը կարող է վտանգներ պարունակել այդ անձանց համար:

«Get Contact բջջային հավելվածը վտանգավոր է նրանով, որ Հայաստանում շատ տարածված է: Այսօրվա դրությամբ այն Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածներից է համարվում, ինչը բավականին մտահոգիչ է»,– ասաց Ս. Մարտիրոսյանը: 

Նշենք նաև, որ տվյալների վաճառքն այսօր աշխարհում առևտրի ամենաեկամտաբեր «ուղղություններից» մեկն է համարվում: Նույն սկզբունքով է աշխատում նաև «Ֆեյսբուք» սոցիալական կայքը, այլապես հնարավոր չէր լինի, օրինակ, գովազդ տեղադրել՝ հստակ նշելով այն օգտատերերի շրջանակը, ում ուղղված է տվյալ գովազդը:

«Ֆեյսբուքի հավելվածները նույնպես հավաքագրում են մարդկանց մասին ամեն ինչ, նույնիսկ sms հաղորդագրությունները, եթե էջն ու հաղորդագրությունների հավելվածներն իրար միացված են: Ու եթե մարդն անդրոիդ հեռախոս է օգտագործում, ապա այդ ամբողջ տվյալները Google–ն էլ իր հերթին է գրանցում: Այսինքն, եթե մարդը որևէ ծառայությունից անվճար է օգտվում, նշանակում է, որ «ապրանքը» դուք եք և ձեր տվյալները»,– ասաց Ս. Մարտիրոսյանը: 

Այս ամենի դեմն առնելու միանշանակ բաղադրատոմս չկա, ասում է փորձագետը, բայց սեփական տվյալների արտահոսքը որոշ չափով սահմանափակել հնարավոր է: Դրա համար հարկավոր է շատ երկար սովորել ու ժամանակ հատկացնել գիտելիքն արդյունավետ օգտագործելու համար: Ըստ փորձագետի, պետք է սկսել դպրոցականներից և սովորեցնել, թե ինչպես պետք է էլեկտրոնային հետքերը նվազեցնելու հմտություններ ձեռք բերել:

«Արտահոսքերը շատ տարբեր ձևերով են լինում: Օրինակ, կան թևնոցներ կամ ժամացույցներ, որոնք ֆիքսում են, թե ինչքան է մարդը վազել, որտեղ: Այսինքն՝ ֆիքսում են հետագիծը: Մոտ կես տարի առաջ նման իրերի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը քարտեզ էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել, թե իր հաճախորդներն ինչքան շատ են և այլն: Բայց հետո պարզվեց, որ դրանով իրենք գաղտնազերծել էին Իրաքի և Աֆղանստանի ամերիկյան գաղտնի բազաների տեղերը, քանի որ այնտեղի սպայական կազմը նույնպես առավոտյան վազում է: Այսինքն, այդ քարտեզի միջոցով ֆիքսվել էին, օրինակ, անապատում կառուցված այն շինությունները, որոնց շուրջ մարդիկ են վազում: Եվ այսպես բացահայտվել էին քողարկված տարածքները, ինչը երկրի անվտանգությանն առնչվող հարց է, ուստի պետք է բավականին զգույշ լինել»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով, վտանգներն անընդհատ փոխվում են, ուստի հարկավոր  է անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել ու հետևել այս թեմային: Նորամուծություններից է նաև այն, որ երբ մարդիկ մատները հաղթանակի նշանով բացած սելֆիներ են անում, նույնիսկ դա է հիմա համարվում վտանգավոր: Ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ նման նկարից մարդկանց մատնահետքերը վերցնեն, 3D տպիչով տպեն և այս կամ այն տեղերում օգտագործեն:

«Մոտ երեք տարի առաջ նման բան ասելն անհեթեթություն կլիներ, բայց հիմա նման նկարները ևս վտանգ են իրենցից ներկայացնում, քանի որ ներկայիս բջջային հեռախոսների տեսախցիկներն այնքան որակով են, որ նույնիսկ հնարավոր է մարդկանց մատնահետքերը բացահայտել»,– ասաց Ս. Մարտիրոսյանը: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%