Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նոր որոշումը կարող է փոքր եկամուտ ունեցող որոշ բիզնես տեսակների համար լրջագույն բեռ դառնալ

ИНТЕРВЬЮ

Տնտեսագետ Տիգրան Քեյանի կարծիքով, Երևանի ավագանու կողմից ընդունված 2019 թվականին տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումն առանձնապես չի թեթևացնի ՓՄՁ–ների կյանքը: Ավելին, շատերի համար նույնիսկ կարող է դժվարություններ առաջացնել, քանի որ ընդամենը 100 դրամի շրջանառության տարբերության դեպքում մի տնտեսվարողը կարող է օգտվել այդ որոշումից, մյուսը՝ ոչ:

«Մինչև 115 մլն շրջանառություն ունեցողների համար ոչինչ էլ չի փոխվել, նրանք շարունակելու են նույն դրույքաչափը վճարել, իսկ 115 մլն–ից ավելի շրջանառություն ունեցողների համար լրացուցիչ լարվածություն է առաջացել»,– ասաց Տ. Քեյանը: 

Օրինակ, Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար սահմանված 600 հազար դրամը 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.33 տոկոսի չափով նվազելու դեպքում կկազմի 250 հազար դրամ, բայց սա այն ոլորտն է, որտեղ 115 մլն–ից ցածր շրջանառություն ունեցողները քիչ կլինեն: 

Բացի այդ, այս որոշումն, ըստ տնտեսագետի, խախտել է նաև համաչափության սկզբունքը, քանի որ ՓՄՁ հասկացության տակ տեղավորվել են բավականին լայն շրջանակներում գործունեություն ծավալող բիզնեսներ:

«Փոքր և միջին բիզնեսը միայն շրջանառությունով տարանջատելը սխալ մոտեցում է, քանի որ կան ոլորտներ, որոնց շրջանառությունը մեծ է, բայց շահույթը՝ փոքր: Օրինակ, առևտրի ոլորտում շրջանառությունը մեծ է, բայց շահույթը մեծ չէ, և բնական է, որ 115 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողի համար լրացուցիչ դժվարություններ են առաջանալու: Նույնը սպասարկման ոլորտին է վերաբերում: Օրինակ, ռեստորանն էլ է սպասարկման ոլորտում, իրավաբանական ծառայությունն էլ, բայց նույն շրջանառության պայմաններում եթե այս երկու ոլորտների շահույթները համեմատենք, ապա իրավաբանական ծառայություններն ավելի շատ շահույթ են ստանում, քան հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները»,– ասաց Տ. Քեյանը:

Տնտեսագետի կարծիքով, նախ հարկավոր է հստակեցնել, թե «ով» է ՓՄՁ, «ով»՝ ոչ: Սխալ է, երբ շրջանառության չափից  է ածանցվում տնտեսվարողի կարգավիճակը: Ամենաճիշտ մոտեցումն, ըստ Քեյանի, այն կլիներ, որ շրջանառության շեմ ընդհանրապես չսահմանվեր:

«Բացի այդ, մարդիկ պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն ընտրել, թե հարկման որ ռեժիմում են ցանկանում գործունեություն ծավալել: Ժամանակին տարբեր ոլորտների գործունեության տեսակների հանդեպ տարբեր հարկային ռեժիմներ են գործել: Օրինակ, հանրային սննդի ոլորտը ժամանակին արտոնագրային հարկով էր հարկվում և, անկախ շրջանառությունից, հաստատագրված հարկ էր վճարում: Իսկ հիմա նոր փոփոխություններով իրենք ևս շրջանառության հարկ են վճարում և իրավիճակը բավականին փոխվել է»,– ասաց Տ. Քեյանը:

Տնտեսագետի կարծիքով, առհասարակ նախապատրաստվող հարկային ռեժիմի ցանկացած փոփոխություն և ընդունվող ցանկացած իրավական ակտ պետք է կացնային էֆեկտ չառաջացնի բիզնեսի համար: Այն ընդունելուց առաջ պետք է կիրառվի նաև համաչափության սկզբունք: Եվ եթե մինչև 115 մլն շրջանառություն ունեցող բիզնեսին տարանջատում են ավելի բարձր շրջանառություն ունեցողից, ապա լավ կլիներ, որ այլ ելակետեր նույնպես սահմանվեին:

«Լավ կլիներ, որ, օրինակ, 115 մլն շրջանառությունից բացի, այլ ելակետային սահման էլ լիներ: Օրինակ, 115–ից մինչև 250 մլն–ի համար այլ ելակետային պայմաններ լինեին, 250 մլն–ից մինչև 500 մլն–ի համար՝ այլ, և 500 մլն–ից ավելի շրջանառությունից հետո այլ դրույքաչափ գործեր, որպեսզի համաչափության սկզբունքը պահպանվեր: Այս փոփոխություններով մեծ շրջանառություն ունեցողներից բիզնեսի որոշ տեսակների համար կյանքը բարդացել է, իսկ մինչև 115 մլն շրջանառություն ունեցողների համար ոչինչ էլ չի փոխվել: Ու եթե 115 մլն – ից շատ շրջանառություն և եկամուտ ունեցող բիզնես որոշ ոլորտների համար այն կարող է առանձնապես մեծ բեռ չլինել, ապա մեծ շրջանառություն և փոքր եկամուտ ունեցող շատ բիզնեսների համար կարող է լրջագույն բեռ դառնալ: Ասվածին կհավելեմ նաև, որ ընդհանրապես, թե՛ քաղաքային, թե՛ բարձրագույն իշխանությունները որևէ օրենսդրական փոփոխություն կամ որոշում ընդունեն ոչ թե դեկտեմբերի 31–ի դրությամբ և դրանով սպառողներին և տնտեսվարողներին փաստի առաջ կանգնեցնեն, այլ ժամանակ տան բիզնեսին, որպեսզի տնտեսվարողները նույնպես կարողանան իրենց հետագա անելիքները պլանավորել կամ հասցնեն պատրաստվել սպասվող փոփոխություններին: Հակառակ դեպքում մարդիկ անորոշության մեջ են ընկնում ու չեն իմանում՝ հունվարից հետո իրենց բիզնեսը շարունակեն աշխատեցնե՞լ, թե՞ փակեն»,– ասաց Տ. Քեյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%