Գեղարքունիքում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ը բախվել է բեռնատար գնացքին. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք-Քելբաջար ավտոճանապարհի՝ Վարդենիսի վարչական տարածքում Toyota Land Cruiser մակնիշի 110 QQ 10 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում բախվել է բեռնատար գնացքին, իսկ հետո երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները։
Աղբյուրը հայտնում է ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



