Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Skania մակնիշի պարսկական համարանիշներով բեռնատարի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, ուժեղ քամու հետևանքով կողաշրջվել է: Գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան բարձված է եղել ծխախոտով:


1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



