Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դատական հայց` ընդդեմ ՀՀ ոստիկանության, բարձրաստիճան ոստիկանների և պատգամավորի

ОБЩЕСТВО

Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյանիկովայի հայցի հիման վրա պատվի, արժանապատվության գործով դատավարությունն ընդդեմ Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, ՀՀ ոստիկանության և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ ամուսնու եւ մանկահասակ երեխայի հետ այժմ Երևանում բնակվող ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյանիկովան, մասնակցելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ElectricYerevan ցույցերին, դրանց ընթացքում փորձել է կոչ անել ոստիկաններին զերծ մնալ համաքաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելուց: Ավելի ուշ ոստիկանապետի խորհրդականը Facebook-ում գրառում էր արել՝ Ելենային ներկայացնելով որպես «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որը, իբր, երեկոյան անսթափ վիճակում անցել է Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ առաջարկել:

Իր հերթին, ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը պահանջել էր, որ Օվսյանիկովան հեռանա տարածքից, որովհետև «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»:

Ելենային տարածքից հեռանալու պահանջ էր ներկայացրել նաեւ «կենդանի պատի» ակտիվ անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Հունան Պողոսյանը, թեև Facebook-ում Նարեկ Մալյանի պես այդքան ակտիվ չի եղել, բայց հարցազրույց է տվել, մեր վստահորդին անվանել է «սադրիչ» և մեղադրել է ոստիկաններին հավաքի ընթացքում սեքս առաջարկելու մեջ: Սա ակնհայտ զրպարտություն է, որի միջոցով նաև վիրավորել է մեր վստահորդին: Ակնհայտ է, որ ոստիկանության պաշտոնյաները, ի պաշտոնե հանդես գալով, մեղադրել են Ելենա Օվսյանիկովային նշված արարքի մեջ, հետևաբար, ոստիկանությունը ևս պատշաճ պատասխանող է:

Իսկ էդմոն Մարուքյանը մեր վստահորդին անվանել է «պրովակատոր», նրան մեղադրել է պրովոկացիա իրականացնելու մեջ, ավելին, նաև մեղադրել է ոչ սթափ վիճակում գտնվելու մեջ և ասել է, որ այդ ամենը կատարվելու պայմաններում նրանից սուր ալկոհոլի հոտ է փչել»,- դատարան դիմելու հիմքերն են ներկայացնում Ելենա Օվսյանիկովայի շահերը պաշտպանող փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ այս կապակցությամբ պահանջում են պատասխանողներից 2-ական միլիոն ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և հրապարակային ներողություն: «Առավելագույնն ենք պահանջել, որովհետև իրականացվել է համակարգված գրոհ Ելենա Օվսյանիկովայի նկատմամբ, դա կատարվել է պետական, վարչական ռեսուրսի գործադրմամբ: Սա այն նվազագույնն է, որ պետք է հատուցվի մեր վստահորդին»,-պարզաբանում է փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Ակնհայտորեն, այդ բոլոր գործող անձինք համագործակցելով փորձել են տպավորություն ստեղծել, որ Հայաստանում արտաքին սադրիչների օգնությամբ մայդան է տեղի ունենում ըստ էության, և Ելենա Օվսյանիկովան իր սլավոնական արտաքինով շատ հարմար առիթ է այդ սցենարը իրագործելու համար:

Եվ բոլորովին պատահական չէ, որ թեև ազգությամբ նա ռուս է, բայց ամբողջ ընթացքում ներկայացվում է որպես ուկրաինացի, որպեսզի աղերս ստեղծվի նույն անձանց կողմից, տպավորություն, որ, ինչպես և Ուկրաինայում, Հայաստանում էլ արտաքին ուժերի ազդեցությամբ տեղի է ունենում մայդան»,-պաշտոնատար անձանց գործողությունների քաղաքական շարժառիթներն է նշում փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Ելենա Օվսյանիկովայի շահերի պաշտպանությունն ստանձնած փաստաբանները դեռ հույս ունեն, որ դատական իշխանությունը կարող է կաշկանդված չլինել պետական պաշտոնյաների և պատգամավորի վերաբերյալ կայացնելիք դատական ակտով:

«Մենք հույսեր ենք կապում, որ հնարավոր կլինի այս գործով ունենալ գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանություն, և որ այդ դատական իշխանությունը ներկայացնող նախագահող դատավորը կունենա այնքան անկախություն և խիզախություն՝ կայացնելու դատական ակտ՝ բավարարելով Ելենա Օվսյանիկովայի հայցը և ապահովելով նրա՝ Սահմանդրությամբ հռչակված իրավունքները: Իսկ եթե գործադիր իշխանությունը կամ դատական իշխանությունը որոշեն, որ պետք է ամեն գնով այս հայցը տապալվի Հայաստանում և պետք է պաշտպանեն ոստիկանությանն ու ոստիկանական մեթոդները՝ այլ մարդկանց իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները ոտնահարելով, մենք կդիմենք Եվրոպական դատարան, և, կարծում եմ, ուղղակի ևս մեկ խայտառակ գործ կլսվի Հայաստանի Հանրապետության դեմ և կբավարավի»,-ասում է Տիգրան Եգորյանը:

Մինչ այդ, պետական համակարգն իր գործն է անում. նախ՝ նախորդ նշանակված նիստի օրը դատարանի նստավայրն անսպասելի փոխվեց. Արաբկիրում կայանալիք նիստը Կենտրոնի դատարանում անցկացվեց, և դատավարության բոլոր մասնակիցները, բացի ոստիկանությունից, միայն վերջին պահին տեղեկացան այդ որոշման մասին: Հայցվոր կողմի համար էլ էր անհասկանալի՝ ինչու են ոստիկանության ներկայացուցիչները ծանուցված այդ փոփոխության մասին, իրենք՝ ոչ: Բացի այդ, նիստից բացակայող փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի վերաբերյալ հայտարարվեց, թե նա պատշաճ ծանուցված չէ այն դեպքում, երբ միևնույն նիստի համար ոստիկանապետը լիազորագրեր էր տվել ոստիկանության երկու ծառայողների՝ նշված օրը ներկայանալու դատարան:

Վերջիններս էլ չէին կարողանում պատասխանել՝ ծանուցվա՞ծ է փոխոստիկանապետը նիստի մասին, թե ՞ոչ: Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն էլ բացակայում էր՝ չնայած պատշաճ ծանուցված լինելուն: Ըստ էության, սակայն, հայցվոր կողմի համար էական չէ՝ պաշտոնատար անձինք կներկայանա՞ն դատարան իրենց գործողությունների հետևանքով իրենց պատասխանատվության հրավիրող քաղաքացու հայցով, թե՞ ոչ: Դա պատասխանող կողմի որոշելիքն է, ինչի վերաբերյալ հետևություններ պետք է անի հանրությունը: Էական է միայն, որ պաշտոնյաները պատշաճ ծանուցված համարվեն, որպեսզի նիստն սկսվի և շարունակվի:

Ադրինե Թորոսյան

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества