ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում անցկացվել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով դասընթաց
ЭКОНОМИКА«Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներն ապահովելու նպատակով 2015թ-ի նոյեմբերի 2-ից 6-ը ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում անցկացվել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով դասընթաց` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման համար պատասխանատու անձանց (գլխավոր հաշվապահների) համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նոր համակարգի առանձնահատկություններին: Տվյալ համակարգին անցումը հնարավորություն կընձեռի ստանալ հուսալի և արժանահավատ տեղեկատվություն պետական մարմինների ֆինանսական վիճակի, գործունեության, ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ: Այն պետական մարմինների ղեկավարներին հնարավորություն կտա ստանաÕ ¬ անհրաժեշտ օպերատիվ և հուսալի տեղեկատվություն` կառավարման որոշումներ կայացնելու համար: Դասընթացի ավարտին միջոցառման մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: