Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին

ИНТЕРВЬЮ

Կարմիր գծերի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս հարցի մասին բազմիցս է խոսվել, շեշտադրվել նաև այն մասին, որ այս հարցը քաղաքական որոշման հարթության մեջ է: Օրերս «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամները կրկին բարձրաձայնել էին խնդրից բխող հարցերի մասին, բացի այդ, վարորդներին հորդորել փակել համարները:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին նախ հարցրեցինք՝ համարները փակելու տարբերակն արդյո՞ք պայքարի ճիշտ ձև է:

Ի պատասխան, նա նշեց. «Եթե անդրադառնում ենք հենց կարմիր գծերում մեքենայի կայանմանը, ապա այդ հատվածում, որը մեքենայի կայանման թույլատրելի վայր է համարվում, մեքենան կարող է անգամ առանց պետհամարանիշի կայանել: Ընդ որում՝ թույլատրելի վայրում կայանած մեքենան չի կարող տարհանվել կամ վարչական արձանագրություն կազմվել այդ մեքենայի նկատմամբ: Բայց մենք սրանով, իհարկե, չենք ողջունում համար փակելը, մենք ընդհանրապես դեմ ենք համար փակելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրելի հատվածում կարող ես մեքենադ կայանել: Այսինքն՝ փողոցների այն հատվածներում, որտեղ ագելված չէ կայանելը, բակերը և այլ նման վայրեր: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ փակած համարներով են երթևեկում կամ անթույլատրելի վայրում են դա անում, բնականաբար, ողջունելի չէ: Հիմա սա ուղղակի ծայրահեղ քայլ է, որովհետև արդեն ամիսներ շարունակ վարորդներին փորձում են մոլորեցնել. անընդհատ մատնանշում են կարմիր գծերի վերաբերյալ գալիք փոփոխությունների մասին, բայց դրանք, այդուհանդերձ, չեն իրականացվում»:

Ս. Ղահրամանյանի խոսքով՝ իրենց հորդորում ոչ մի արտառոց բան չկա. «Օրենքը թույլ է տալիս՝ ոչ արգելված վայրում կայանած մեքենան կարող է առանց համարանիշ լինել: Մենք չենք ասում խաչմերուկների մեջ, հրապարակներում առանց համարների կանգնել, այլ միայն կարմիր գծերի, քանի որ այն համարվում է թույլատրելի վայր կայանելու համար: ՃԵ կանոններով, այն որևիցե խնդիր չի առաջացնի վարորդների համար»:

Դիտարկմանը՝ վստա՞հ եք, որ ձեր հորդորը ճիշտ կընկալվի վարորդների կողմից, մեր զրուցակիցն արձանագրեց. «Այո, քանի որ ընդգծել ենք «կարմիր գծերի մեջ» ասվածը: Կան մարդիկ, որոնք խաչմերուկների մեջ են կանգնում փակ համարներով, մենք մշտապես քննադատել ենք այդ երևույթը: Այստեղ խոսքը թույլատրելի վայրում կայանելու մասին է»:

Իսկ թե առհասարակ կարմիր գծերի առումով ի՞նչ է առաջարկում «Վարորդի ընկերը», ԻՀԿ համահիմնադիրը նշեց, որ տարբեր հանդիպումներ են ունեցել և շատ–շատ առաջարկություններ ներկայացրել: Առաջարկներից մեկը, ըստ Ս. Ղահրամանյանի, կայանատեղիի գումարը գույքահարկի մեջ մտցնելն է: «Ընդհանուր առմամբ, իմաստն այն է, որ անհարկի վարչարարություն չիրականացվի: Այսինքն՝ «կարմիր գծերը» ներդրվել է տուգանելու համար: Վճարելով 100 դրամ՝ մարդիկ ուղղակի իրենց ապահովագրում են, որ 5000 դրամով չտուգանվեն»,–ասաց նա:

Առաջարկներից մեկն էլ ավելի հարմար տեղերում կայանատեղիներ կազմակերպելն է:

«Պատճառն այն է, որ բոլոր վայրերում հնարավոր չէ կայանատեղիներ կազմակերպել: Ընդ որում՝ առաջարկել ենք մի շարք փողոցներում ընդհանրապես արգելել կայանումը, որ թոթափենք երթևեկության խնդիրները, խցանումները: Բացի այդ, տարբեր թաղամասերում տարբեր արժեքներ կարող են գործել: Սա ևս առաջարկ է»,–նշեց մեր զրուցակիցը՝ բերելով նաև Պրահայի օրինակը, որտեղ, նրա խոսքով, վճարովի կայանատեղիների հարցը շատ լավ լուծում ունի:

«Քաղաքապետը կարող է հենց այնտեղի փորձը ներդնել Երևանում: Այնտեղ քաղաքի տարբեր հատվածներում տարբեր արժեքներ են գործում: Ընդ որում՝ կարելի է տարբեր տարիֆներ մտցնել, օրինակ՝ քաղաքացին իր բնակության վայրում կարող է ընդհանրապես գումար չտալ»,–նշեց նա:

Սերգեյ Ղահրամանյանը շեշտեց, որ սեղմ ժամկետներում զգալի փոփոխություններ են ակնկալում: «Առաջին հերթին՝ խնդիրն ապօրինի վարչարարությունն է: Սխալ վարչարարություն է իրականացվում, որի հետևանքով մարդկանց ապօրինի տուգանքներ են ուղարկվում: Իսկ հետագայում կարմիր գծերի ընդհանուր գաղափարի շուրջ փոփոխություններ և ճիշտ ներդրում ենք ակնկալում: Ամիսներ շարունակ ասվում է, որ փոփոխության է ենթարկվելու, ընդ որում՝ եկել է քաղաքային իշխանություն, որը ևս դեմ է կարմիր գծերին: Բայց այդ ամենը չի փոխվում, թեև ասվում է՝ կփոխենք: Արդեն զգալի ժամանակահատված է անցել, բայց վարչարարության մեջ որևիցե բան չի փոխվել, ապօրինի, առանց փաստերի վարչական արձանագրություններ են կազմվում: Կան վարորդներ, որոնք անգամ ցույցեր իրականացնելու ցանկություն ունեն: Մենք մշտապես հորդորում ենք, որ մի փոքր էլ սպասեն, որովհետև նույն վարորդների կողմից ընտրված քաղաքային իշխանությունը պետք է ինչ–որ բան փոխի այս ոլորտում: Ընդ որում՝ մենք չենք ասել վերացրեք և վերջ: Մենք առաջարկել ենք խելամիտ լուծումներ, որ մարդկանց նկատմամբ անհարկի վարչարարություն չիրականացվի, լինի արդյունավետ մեխանիզմ, որը կնվազեցնի մեքենաների մեծ խտությունը: Իսկ Կենտրոնում և Արաբկիրում մեքենաների խտությունը, կուտակումը շատ ավելի մեծ է, քան մյուս համայնքներում »,–եզրափակեց նա:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%