Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
СПОРТՎնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գավաթային խաղում, հաղորդում է Evening Standard-ը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո եւ մոտ է ընդհանուր խումբ վերադառնալուն: «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կհանդիպեն հունվարի 25-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
3
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
4
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



