-18,7 աստիճան. Մոսկվայում անցած գիշերը դարձել է ամենացուրտը ձմեռվա սկզբից ի վեր
ОБЩЕСТВОՄոսկվայի բնակիչների համար անցած գիշերը դարձել է ամենացուրտը ձմեռվա սկզբից ի վեր: Ինչպես գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյին, այս գիշեր ջերմաստիճանն իջել է մինչև -18,7 աստիճան:
Նշվում է, որ Մերձմոսկովյան շրջանում ջերմաստիճանն ավելի ցածր է եղել և հասել է -27,8-ի: Ընդ որում՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում սաստիկ ցրտի մեղմացում չի սպասվում:
Մինչ այս ամենացուրտ գիշերը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին՝ -15,9 աստիճան:
Հայտնի է, որ Մոսկվայի պատմության մեջ հունվարի 23-ի համար բացարձակ ռեկորդ է եղել 1892 թվականին, երբ մայրաքաղաքի բնակիչները ստիպված են եղել գիշերն անցկացնել -38,6 աստիճանի պայմաններում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



