Բեյրութում իրականացված պայթյունների զոհերի թիվը հասել է 43-ի
МЕЖДУНАРОДНОЕԲեյրութում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի, վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Այդ մասին, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով լիբանանյան ոստիկանության ներկայացուցիչներին:
Պայթյունները որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մուսուլմաններ:
Պայթյուններն իրականացրել են մահապարտները: Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկի խոսքով՝ նրանք շահիդների գոտիներով Էին:
Հաղորդվում է, որ զոհվածների մեջ գտնվել է եւս մեկ մահապարտի մարմին, որը զոհվել է երկրորդ պայթյունից՝ չհասցնելով գործի դնել պայթուցիկ սարքը:
Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որը կռվում է Սիրիայում եւ Իրաքում եւ, ըստ առկա տվյալների, առանձին մասնաճյուղ չունի Լիբանանում:
Շրջանը, որտեղ որոտացել են պայթյունները, վերահսկվում է «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչների կողմից, որի զինյալներն ակտիվորեն մասնակցում են Սիրիայի հակամարտությանը նախագահ Բաշար Ասադի կողմից:



