Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա խաղին:
Անգլիայի Գավաթի խաղարկության չորրորդ փուլի շրջանակում «Արսենալը» վաղը՝ հունվարի 25-ին, հյուրընկալելու է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ կլինի նախկին թիմի հետ հանդիպմանը, սակայն Ունայ Էմերին հակառակն է հաղորդել:
Նախախաղային ասուլիսում խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝ Էմերին անդրադարձել է նաև Մխիթարյանին: Ըստ իսպանացի մասնագետի՝ նա ստիպված կլինի այս խաղին ևս հետևել տրիբունայից, քանի որ դեռ լիարժեք չի վերականգնվել ոտքի կոտրվածքից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքն ստացել էր Լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմի» դեմ դեկտեմբերին կայացած խաղում: Ֆուտբոլիստն արդեն վերսկսել է խոտածածկին գնդակով մարզումները: