Արքայազն Ուիլյամը Համաշխարհային բնապահպանական համաժողովին ծակ կոշիկով է ներկայացել. լրատվամիջոցներ (լուսանկար)
ФОТОԱյս օրերին Շվեյցարիայում ընթացող Համաշխարհային բնապահպանական համաժողովի միջոցառումներից մեկի ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հարցազրույց է վերցրել 92-ամյա պատմաբան Դևիդ Ատտենբորոյից: Համացանցի օգտատերերը, սակայն, նկատել են, որ Էլիզաբեթ II-ի թոռն այնքան էլ հարմար կոշիկ չի ընտրել միջոցառմանը ներկայանալու համար, գրում է hellomagazine.com-ը:
Բանն այն է, որ հարցազրույցի ժամանակ արքայազնը մի ոտքը մյուսի վրա է գցել, և ուշադիր հանդիսականները նկատել են, որ նրա կոշիկի տակ ծակ է: Շուտով համացանցը ողողվել է արքայազն Ուիլյամի լուսանկարներով: Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել դրանք:
Ամիսներ առաջ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել արքայազն Հարիի հետ, երբ վերջինս իր մտերիմի հարսանիքին մաշված և ծակ կոշիկներով էր ներկայացել:

1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



