Վարչապետը մասնակցել է Դավոսում ընթացող քննարկումներին
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է Համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաեւ Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել է «Եվրոպայի շրջադարձային պահը» խորագրի ներքո: Դրա շրջանակում զեկույցներով հանդես են եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



