«Մանչեսթեր Յունայթեդն» առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ անգլիական ակումբը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի եւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հետ բանակցություններում ունի առաջընթաց:
«Պայմանագրերի երկարաձգման բանակցություններով ես չեմ զբաղվում եւ տեղյակ չեմ բոլոր մանրամասներին: Բայց ակումբը առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում: Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կլինեն լավ նորություններ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ նախատեսված են մինչեւ 2020թ. հունիսի 30-ը: Արդեն հաջորդ ձմռանը նրանք կկարողանան բանակցել այլ ակումբների հետ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



