Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շուտով մյուս ապահովագրական ընկերությունների մասին էլ կիմանանք

ИНТЕРВЬЮ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում հայտնաբերված խախտումների պատճառով քրեական գործ հարուցելու մանրամասներին, նշեց, որ գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելը: Ինչ վերաբերում է ՊԵԿ–ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքներին, ապա դա առնչվում է բոլոր ապահովագրական ընկերություններին, իսկ ստուգումները կրում են համակարգային բնույթ և այս կամ այն ընկերությունը թիրախավորվել չի կարող:

«Նախաքննության շահերից ելնելով՝ ես հիմա անուններ չեմ հնչեցնի, սակայն վստահեցնում եմ, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության քննվող քրեական գործը և սկսված գործընթացն ամենևին էլ թիրախավորված չէ և քաղաքական ենթատեքստ չունի: Ինչ վերաբերում է գործին, ապա ընկերության գործունեության մասին հարկային մարմիններ ներկայացված 2016, 2017 թվականների շահութահարկի հաշվարկներում ներառվել են ընկերության կողմից ծախսային բազայում արտացոլված տվյալներ, որոնք փաստացի ընկերության կողմից չեն իրականացվել»,– ասաց Է. Հովհաննիսյանը:

Խոսքը ապահովագրական գործակալների կողմից ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու և գործընթացը կազմակերպելու դիմաց վճարվող միջնորդավճարների մասին է, որի դիմաց, սակայն, գործակալները որևէ գործառույթ չեն իրականացրել: Այսինքն, ընկերությունը միջնորդների անունով դուրս գրված գումարները պակասեցրել է համախառն ընդհանուր եկամուտից, որի պատճառով հարկվող շահույթի չափը ձևավորելիս այն ազդել է հարկման ենթակա գումարի վրա: Արդյունքում ավելի քիչ շահութահարկ է վճարվել, որի պատճառով շուրջ 200 մլն դրամի չափով վնաս է պատճառվել պետությանը:

«Պատճառված վնասների չափի մասին հստակ տեղեկությունները կլինեն հետագա գործողությունների ընթացքում: Ստուգողական գործողությունների արդյունքում ամբողջովին պարզ կդառնա, թե իրականում որքան գումար է այն կազմում»,– ասաց Է. Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ օրենքով նախատեսված է խրախուսիչ նորմ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5–րդ կետի համաձայն հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե վերականգնում է պետությանը պատճառած վնասը, ինչպես նաև տույժերն ու տուգանքները: Եթե ընկերության կողմից ընդունվի մեղադրանքը և վերականգնվի պատճառված վնասը, ապա քրեական գործի հետագա ընթացքը կդադարեցվի և գործը կկարճվի, նշեց ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետը:

Խոսելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ –ի տարածած հայտարարության մասին, թե ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու գործարար բարի համբավն ու հեղինակությունը, և որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի Ինշուրանս» ստուգումներ իրականացնելու նպատակով և իրենց համար անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսք գնում, Է. Հովհաննիսյանն ասաց, որ իր ղեկավարած վարչությունը նախաքննական մարմին է և ամենևին էլ չի ենթադրվում, որ քննչական գործողություններ իրականացնելուց առաջ պետք է իրենց աշխատակիցներն ընկերություն այցելեն:

«ՊԵԿ մի ստորաբաժանում ասոցացվել է այլ ստորաբաժանման աշխատակիցների՝ հարկային տեսչական, օպերատիվ հետախուզական մարմինների գործառույթների հետ և արդյունքում եզրակացության են հանգել, որ եթե չեն այցելել, ապա գործընթաց չի կարող իրականացվել: Հարկ եմ համարում նշել, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ղեկավարները սույն քրեական գործով տվել են բացատրություններ, հարցաքննվել են, մասնակցել են այլ դատավարական գործողությունների: Այսինքն, ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների չայցելելու փաստը դեռևս չի նշանակում, որ քրեական գործ չի հարուցվել և նման հարցերը չեն քննվում»,– ասաց Է. Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ ընկերությունում ավելի վաղ իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի ընթացքում տեսչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որից հետո է հաղորդում ներկայացվել վարչությանը: Այսինքն, առանց տեսչական մարմնի կողմից ստուգում իրականացնելու հնարավոր չէր լինի հաղորդում ներկայացնել ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն:

Է. Հովհաննիսյանը, խոսելով ընկերության բարի համբավն արատավորելու մասին, նշեց, որ ո՛չ նման նպատակ է եղել, ո՛չ էլ անմեղության կանխավարկածը խախտելու խնդիր կա: «Գումարային արտահայտությամբ «Նաիրի Ինշուրանս» ընկերության պարտավորությունն այս պահի դրությամբ ավելի մեծ է: Բացի այդ, ժամանակագրական առումով տեսչական մարմնի ստուգողական գործողություններն այս ընկերությունում ավելի վաղ են սկսվել: Բայց ժամանակի տարբերությունն ամենևին էլ չի նշանակում, որ այս կամ այն ընկերությունը թիրախավորված է կամ այդտեղ քաղաքական ենթատեքստ կա: Շուտով այլ ընկերությունների վերաբերյալ նույնպես կբարձրաձայնվի, և հասարակությունը կտեղեկանա նաև մյուս ապահովագրական ընկերություններում տեղի ունեցած չարաշահումների և խախտումների մասին, և այս առումով էլ ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց Է. Հովհաննիսյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%