Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հույս ունեմ, որ օպտիմալացումից հետո ճիշտ մարդիկ կզբաղվեն մշակույթի հարցով»

ИНТЕРВЬЮ

Ինչպես երկիրը, այնպես էլ՝ թատրոնը: Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը, իշխանափոխությունից հետո երկրում իրավիճակի, սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների մասին խոսելով, համեմատական է անցկացնում թատրոնի հետ, Համազգային թատրոնի, որտեղ դերասանների բողոքի արդյունքում ևս «իշխանափոխություն» եղավ: 

«Առհասարակ ոչինչ մեկ կամ երկու օրում չի լինում: Հույսերը մեծ են, որ ամեն ինչ լավ կլինի: Չեմ կարծում, որ շատ արագ շատ փոփոխություններ կլինեն: Մենք էլ թատրոնում փոփոխություն արեցինք: Այստեղ ևս մեկ կամ երկու օրում շատ բան հնարավոր չէ անել: Ինչ–որ անում ենք, անում ենք ժամանակի հետ: Մեկ օրում՝ մի բան, մյուս օրը՝ հաջորդը: Այնպես որ, հուսով եմ, որ նկատելի, շոշափելի փոփոխություններ ապագայում կլինեն»,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Նավասարդյանը:

Օպտիմալացման արդյունքում նախնական տարբերակով միավորվելու են մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները, որոնք պետք է հանդես գան ոչ թե առանձին գերատեսչություններ, այլ իրենց հերթին միավորվեն կրթության և գիտության նախարարության հետ: Կառավարության՝ օպտիմալացման նախագծի շուրջ դերասանն իր մոտեցումն ունի:

«Սա ևս ժամանակի հետ կապված հարց է: Առհասարակ, ցանկացած փոփոխության դեպքում պետք է ապացուցվի, որ այդպես ավելի ճիշտ է: Չի բացառվում, որ լինեն սխալներ, վրիպումներ, բայց հույս ունենք, որ լավ կլինի: Ովքեր մշակում են նախագիծը, երևի թե ավելի լավ են ուսումնասիրել հարցը, քան մենք: Իսկ առհասարակ մշակույթի նախարարը (նոր տարբերակով՝ մշակույթի գծով փոխնախարարը) նախևառաջ մշակույթի գծով մենեջեր պետք է լինի: Իհարկե, մշակույթի նախարարությունը չէ, որ ստեղծում է մշակույթը: Մշակույթը ստեղծում են այն մարդիկ, որոնք զբաղվում են մշակույթով: Ես հույս ունեմ, որ օպտիմալացումից հետո ճիշտ մարդիկ կզբաղվեն մշակույթի հարցով և կարդարացնեն մեր բոլոր սպասելիքները»,–նշեց նա:

Անդրադառնալով թատրոններին՝ Արման Նավասարդյանը շեշտեց, որ այս ոլորտում շատ խնդիրներ կան: «Իհարկե, ՊՈԱԿ–ների մասին օրենքը բոլորի համար նույն կերպ է գործում, բայց թատրոնը շատ սպեցիֆիկ ՊՈԱԿ է: Եվ կարծում եմ, երբ վերջապես մշակվի ու ընդունվի թատրոնի մասին օրենքը, այս հարցերն այլևս չեն լինի: Կան շատ բացթողումներ, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Թատրոնը չի կարող աշխատել մեկ ուրիշ ՊՈԱԿ–ի վրա տարածվող նույն օրենքով: Շատ ու շատ հարցեր կան, կան նաև ներքին հարցեր: Այս ամենի համար հատուկ օրենք է պետք մշակել ու հաշվի առնել թատրոնով զբաղվող անձանց, ՊՈԱԿ հանդիսացող թատրոնների տնօրենների կարծիքներն ու դիտարկումները: Օրենք մշակողները պետք է հասկանան, թե որո՞նք են թատրոնների խնդիրները և ի՞նչ լուծումներ են պահանջվում: Թատրոնի համար չի կարելի կամայական օրենք ընդունել»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է դերասաններին, Արման Նավասարդյանն ընդգծեց, որ դերասանն, առհասարակ, շատ նուրբ, փխրուն մարդ է:

«Երեխայի պես է: Դերասանին պետք է լավ վերաբերմունք, պետք է ոգևորող ինչ–որ բան: Կլինի աշխատավարձ, կոչում, խրախուսական ինչ–որ բան, մեկ է՝ դերասանը շատ փոքր բանից կարող է ոգևորվել: Ընդամենը վերաբերմունք, և ոչ միայն դերասանի նկատմամբ, այլև այն մարդկանց, որոնք բեմում չեն երևում: Շատ աշխատակիցների հանդիսատեսը չի տեսնում, բայց նրանք ավելի շատ են, քան դերասանները»,–նշեց մեր զրուցակիցը:

Արման Նավասարդյանի դիտարկմամբ, այդուհանդերձ, թատրոնի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը կտրուկ աճել է:

«Վերհիշելով անցած տարիները՝ կարող եմ ասել, որ 15 տարի առաջ այլ էր, 20 տարի առաջ՝ նույնպես: Ինչու չէ, նաև գովազդների շնորհիվ հիմա հանդիսատեսը սկսել է ավելի հաճախ թատրոն գալ: Առհասարակ մեզ մոտ խնդիրները շատ են. տնտեսության, բանակի հարց կա, մշակույթը մի քիչ երկրորդ պլան է մղվել, բայց այդ ամենի մեջ, այնուամենայնիվ, պետք է տեղ գտնել մշակույթի համար: Մենք առաջին հերթին մշակույթով ենք ներկայանում աշխարհին, և այդ վերաբերմունքը պետք է լինի նաև պետության կողմից: Ամեն ինչ լավ կլինի, պարզապես ժամանակի հարց է, համբերությամբ զինվենք, և ամեն ինչ կընկնի իր տեղը: Ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում՝ 2023 թվականին, մենք ունենալու ենք մեր երազած հայրենիքը»,– նշեց դերասանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%