Ալվարո Մորատան տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»
СПОРТԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վարձակալությամբ տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտը:
Ոչ պաշտոնական տվյալներով, պայմանագրում ներառված է 40-45 միլիոն եվրոյով տրանսֆերային իրավունքը հետագայում ձեռք բերելու հնարավորությունը:
Մորատան «Չելսի» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2017թ. ամռանը: Տրանսֆերի գինը 66 միլիոն եվրո էր: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



