Վենեսուելայում զանգվածային ցույցերի ընթացքում առնվազն 40 մարդ է զոհվել․ ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայում զանգվածային ցույցերի ընթացքում առնվազն 40 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։ Զոհերի կեսից ավելին մահացել է կառավարությանը պաշտպանող ուժերի հրազենի կրակոցից՝ Կարակասում՝ հավելել է Կոլվիլը՝ հայտնում է DW-ն։
Նրա խոսքերով, ցույցերի սկզբից ի վեր ամբողջ երկրով մեկ կալանավորվել է 850 մարդ, այդ թվում՝ 77 երեխա։ Մասնավորապես, հունվարի 23-ին ազատազրկվել է 700 մարդ։ Դա վերջին 20 տարիների ընթացքում Վենեսուելայում մեկ օրվա մեջ կալանավորվածների առավելագույն թիվն է՝ ընդգծել է Կոլվիլը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



