Արցախի նախագահի հրամանագրով Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է Ասկերանի վարչակազմի ղեկավար
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում Հակոբ Ղահրամանյանին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին:
Հունվարի 31-ին Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին, շրջանի համապատասխան կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրել նոր շրջվարչակազմի ղեկավարին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



