Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես կենթարկվեմ այդ որոշմանը. Վանեցյան
ОБЩЕСТВОԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատրաստ է ենթարկվել ցանկացած քաղաքական որոշման եւ եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ինքը կենթարկվի նաեւ այդ որոշմանը:
Այսօր՝ փետրվարի 1-ին, այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ նախարարը քաղաքական պաշտոն է. «Եթե ԱԱԾ ղեկավարը կլինի քաղաքական գործիչ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժին»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ԶՈւ-ն եւս ունի նախարար, ուրեմն նույնպես քաղաքականացված է, նա պատասխանեց. «Բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի ղեկավարը հանդիսանում է ԶՈՒ ԳՇ պետը, իսկ պաշտպանության նախարարը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները»,-նշեց նա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



