Հրդեհ Տավուշի մարզի անասնաֆերմաներից մեկում․ գոմում սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուններ ու 5 հորթ
ОБЩЕСТВОՏավուշի մարզում այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 11։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ կժամանեին Տավուշի հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել գյուղացիները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ա.-ին, եւ հրդեհի պատճառով գոմում սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուններ ու 5 հորթ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ անցկացնելուց հետո։
Ոստիկանությունը պարզում է նաեւ վնասի չափը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը էլեկտրակարերն են եղել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



