Սպիտակ-Լեռնանցք ճանապարհին մեքենաներում հայտնաբերել են հատված ծառերի կոճղեր
ОБЩЕСТВОՓետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմանում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի և Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:
Տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3,5 մխ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ՝ 2 մխ: Վարորդները հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել, հայտնել են, որ փայտանյութը 2018 թ. նոյեմբերին հավաքել են Վահագնի գյուղի հարակից անտառից:
Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, հանձնվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Կատարվում է քննություն:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



