«Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու. Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից
ОБЩЕСТВОԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից՝ երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի առնչությամբ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:
Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,– գրել է նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



