Հնդկաստանում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը հասել Է 48-ի. NDTV
ОБЩЕСТВОՀնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 27 զոհվածների մասին:
Տեղատարափ անձրեւներն արդեն հինգերորդ օրն Է՝ չեն դադարում նահանգի վարչական կենտրոն Չեննայ քաղաքում: Երկաթուղիների ողողման պատճառով գնացքները Չեննայի կայարանից մեկնում են ուշացումով: Քաղաքում փակվել են ուսումնական հաստատությունները:
Նոյեմբերի 9-ից Թամիլնադի ափերի մոտ՝ Բենգալյան ծոցի վրա, հաստատվել Է մթնոլորտային ցածր ճնշման դաշտ՝ հորդառատ անձրեւներ եւ հեղեղումներ առաջացնելով նահանգի մի քանի շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



