Ռոմելու Լուկակու. Առաջիկա դիմակայության ֆավորիտը ՊՍԺ-ն է
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին:
«Կարծում եմ՝ այս դիմակայության ֆավորիտը ՊՍԺ-ն է: Սակայն մենք պատրաստ կլինենք հանդիպումներին: Մենք հասկանում ենք, որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի գլխավորի ֆավորիտներից մեկի հետ: ՊՍԺ-ն ունի բարձրակարգ կազմ, գերազանց մարզիչ եւ հստակ ղեկավարություն: Մեզ սպասվում է ծանր դիմակայություն»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին Մանչեսթերում, պատասխան խաղը՝ մարտի 6-ին Փարիզում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



