Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արհեստական օրակարգերով պետությունը երբեք չի կարող զարգանալ»

ИНТЕРВЬЮ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը առանձնացնում է Հայաստանի արտաքին և ներքաղաքական օրակարգերը: Նրա խոսքով, առանձին դիտարկման առարկա են նաև օրենսդիր և գործադիր մարմինները:

Մեզ հետ զրույցում, խոսելով նախ արտաքին օրակարգից, նա կարևորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Գերմանիա:

«Այդ այցը բավականին դրական ազդակներ է ստեղծում՝ կապված նաև Գերմանիայի հետ հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա ձևավորման տեսանկյունից»,– ասաց քաղաքագետը՝ կարևորելով Անգելա Մերկելի՝ «Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել» որակումը:

Ըստ քաղաքագետի, սա նաև հեռանկար է ստեղծում. «Հավանաբար խոսքը հենց արցախյան հարցին է վերաբերում, ըստ որի՝ միայն Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու պայմաններում է հնարավոր արցախյան խնդրի կարգավորումը: Այս առումով դրական ակնկալիքներ կան: Բնական է, նշվածը դժվար խնդիր է լինելու, մերժվելու է Ադրբեջանի կողմից, բայց եթե աշխատելու ենք, ապա պետք է աշխատենք հենց այս ուղղությամբ: Աշխարհում որևէ պետություն առանց խոսելու հնարավորության չի ինքնորոշվել: Որքան էլ այլ սուբյեկտներ քո փոխարեն ներկայացնեն քո շահերը, բնականաբար, ճանաչման համար դու ինքդ պետք է խոսես»:

Ինչ վերաբերում է ներքին օրակարգին, նա նշեց, որ այստեղ խնդիրներն, ըստ էության, ավելի շատ են:

«Սա բնական է: Բարձր լեգիտիմությամբ իշխանություն ձևավորած ժողովուրդը նաև բարձր ակնկալիքներ է ունենում այդ իշխանությունից: Եվ, բնականաբար, երբ իշխանությունը հապաղում է, այս պարագայում դժվար է ասել՝ օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն, բայց դժգոհություններ պետք է առաջանան: Մարդիկ ցանկանում են տեսնել սոցիալական խնդիրների լուծում, ուզում են ավելի լավ ապրելու զգացողություն ունենալ: Եվ, մեծ հաշվով, իրենց ամենևին հետաքրքիր չէ, թե դա ինչպես է լինելու, իրենք արդյունք են ակնկալում: Եթե հասարակության բարձր սպասելիքներին համապատասխան աշխատանք չի լինելու, ապա դա արդեն որոշակի դժգոհություններ է ձևավորելու»,– նշեց քաղաքագետը:

Խոսելով Ազգային ժողովի աշխատանքից՝ Է. Օրդուխանյանը շեշտեց.

«Քանի որ նստաշրջանները դեռ այդքան շատ չեն եղել, այս շրջանի համար աշխատանքի տեսանկյունից հիմնականում որևէ մեծ առաջընթաց չեմ նկատում: Որոշ պատգամավորներ թող չնեղանան, բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ լրջանալն այս պահին անհրաժեշտ է: Մենք տեսնում ենք, որ փորձում են երկրորդական հարցերով օրակարգեր ձևավորել, բայց դրանք առաջնահերթություններ չեն: Իսկ պետության խորհրդանիշների փոփոխության «մոլուցքը» չի կարող միանգամից լավ հանգրվանի հանգեցնել: Օրինակ՝ ես երբեք չեմ պատկերացնի որևէ զարգացած պետություն, որի բարձրաստիճան պաշտոնյան պետական խորհրդանիշների մասին կարող է սարկազմով խոսել կամ կատակել դրանց վերաբերյալ: Սա ուղղակի կարելի է աբսուրդի ժանր համարել, եթե պայմանականորեն քաղաքականությունը թատրոն են համարում: Հարցերի նկատմամբ լրջություն ու աշխատանք է պետք: Արհեստական օրակարգերով պետությունը երբեք չի կարող զարգանալ»:

Նշված համատեքստում քաղաքագետը մեկ այլ օրինակ բերեց. «Խոսվում է տնտեսական թռիչքաձև զարգացման, ներդրումների և այլնի մասին: Իհարկե, լավ է, թող լինեն ներդրումներ, բայց որևէ պետություն միայն արտաքին ներդրումների արդյունքում թռիչքաձև զարգացում չի ունեցել»:

Նա թվարկեց պետություններ, որոնցում թռիչքաձև տնտեսական զարգացման հիմքը նաև կրթության և գիտության թռիչքաձև զարգացումն է եղել:

«Եթե քո ներքին ներուժը չես կարողանում պրոդուկտիվ դարձնել, ապա արտաքին աշխարհից ներդրումը միշտ արտաքին շահ է հետապնդելու: Օտարերկրյա ներդրողի մտածողության հիմքում օտար պետության շահը չի լինելու: Տնտեսական թռիչքաձև զարգացման համար մենք պետք է ներսից ստեղծենք այդ ազդակները: Իսկ տնտեսությունը միայն առևտուրը չէ, նաև արդյունաբերությունն է: Այսինքն՝ տվյալ երկրի ռեսուրսներին համապատասխան արդյունաբերություն, որը հիմնված է տեղեկատվական նոր ու բարձր տեխնոլոգիաների վրա: Իսկ այդպիսի ներուժ մեր երկիրն ունի, և հենց այստեղից պետք է սկսվի տնտեսական թռիչքաձև զարգացում ասվածը»,–ասաց նա՝ շեշտելով, որ այդ զարգացումը պետք է ընդգրկի ոչ միայն գործարարներին, առևտրով զբաղվողներին, այլ բոլոր շրջանակներին:

Ամփոփելով՝ նա ընդգծեց՝ թեև բարձր լեգիտիմություն ասվածը շատ կարևոր է, բայց քաղաքագիտորեն այն տատանողական երևույթ է: 

«Իշխանությունների լեգիտիմությունը բարձրանում, աճում, նվազում կամ անկում է ապրում: Միայն լեգիտիմության վրա որևէ իշխող ուժ չպետք է հույս դնի: Այսօր կա, վաղը կարող է չլինել: Այստեղ քաղաքագիտորեն մեկ այլ կարևոր գործիք կա, այն կառավարելիության արդյունավետացումն է, կառավարելիության աստիճանն է: Այսինքն՝ մենք ունենք այսօր բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություն, բայց այն պետք է կարողանա նաև իր կառավարելիության աստիճանը բարձրացնել: Որքանո՞վ է կարող կառավարել, որքանո՞վ է կարող արդյունավետ կառավարել»,–քաղաքագետը թվարկեց հարցադրումներն ու ընդգծեց՝ եթե այդպիսի խնդիրներ չլինեին, նախորդ իշխանությունը հեղափոխության ալիքով չէր հեռանա:

«Կարծում եմ, նոր իշխանությունները դեռ ժամանակ ունեն, որովհետև հասարակությունը վստահում է, լիահույս է, ունի ակնկալիքներ և լավատես է: Սրանք շատ կարևոր են լավ մեկնարկի համար: Այնպես որ, միակ անելիքն աշխատելն է: Բացի այդ, կարևոր է ներգրավել ոլորտային այնպիսի պրոֆեսիոնալների, որոնք ոչ թե քաղաքական նախապատվություններով, այլ բացառապես պետական շահով կառաջնորդվեն: Իշխող ուժը պետք է հասկանա, որ բացի քաղաքական շահից գոյություն ունի նաև պետության շահ, և իրենք նաև պետության շահ ներկայացնող պետք է լինեն»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%